Նոյեմբերի 13-ին, հերթական «դատավարության» ժամանակ, Ադրբեջանի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար։ Դատախազությունը պահանջել է նաև, որ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեն 20 տարվա ազատազրկման:               
 

Պատմության շերտերում բյուրեղացած բամբիռը

Պատմության շերտերում բյուրեղացած բամբիռը
17.12.2012 | 18:13

Դեկտեմբերի 20-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա Ռիտա Շառոյանի «Բամբիռ» ֆիլմի պրեմիերան, որը «Հնագույն նվագարաններ» ֆիլմաշարի 5-րդ ֆիլմն է:

«Ավանդական նվագարանները կիրառման լայն շրջանակներով իրենց ներկայությունն են ունեցել հայ իրականության մեջ՝ կենցաղային, ծիսական, եկեղեցական, աշխարհիկ, ռազմական և այլ ոլորտներում: Այդ են վկայում հնագիտական պեղումներից հայտնաբերված տարբեր նվագարանների բազմաբնույթ գտածոները: Հայ միջնադարյան մանրանկարներից տեղեկանում ենք, որ հայերն օգտագործել են բոլոր տեսակի նվագարանները՝ հարվածային, փողային, լարային, կսմիթային, աղեղնային՝ իրենց տարատեսակներով: Սակայն պատմության խորքերից եկող բամբիռի որևէ պատկեր չի հանդիպում թե՛ գտածոների, թե՛ հայ մանրանկարչության մեջ»,- ասում է Ռիտա Շառոյանը և նշում, որ այս ֆիլմով փորձել են պեղել-անցնել բամբիռի պատմական ճանապարհը` հիմք ընդունելով հայ պատմիչների և վիպասանների վկայությունների, նկարագրությունների, ինչպես նաև առանձին նվիրյալ մասնագետների ուսումնասիրությունները:
Ֆիլմը նպատակ ունի պատմության շերտերում բյուրեղացած բամբիռը ներկայացնել նոր ժամանակների մարդուն:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3807

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ